ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Պոեզիայի համաշխարհային փառատոն Երևանում

Պոեզիայի համաշխարհային փառատոն Երևանում
20.12.2012 | 18:27

2012-ին տպագրվել է 2000-ից ավելի անուն գիրք և՛ ՀԳՄ-ի, և՛ պետական աջակցությամբ, ինչպես նաև մասնավոր հովանավորությամբ: Տպագրված գրքերի 15 տոկոսը գեղարվեստական գրականություն է:

ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանի տեղեկացմամբ՝ 2012 թվականին հայ գրականությունը ներկայացվել է տարբեր լեզուներով: Արդի հայ պոեզիան լույս է տեսել գերմաներեն, ֆրանսերեն, ռումիներեն, շվեդերեն, իսկ արդի հայ արձակը ներկայացնող երկու գրքեր տպագրվել են անգլերեն, վրացերեն և այլն:
Վերջերս լույս տեսավ «Արդի իրանական դրամատուրգիան», որում զետեղված էր ժամանակակից Իրանի տասն անվանի դրամատուրգներից մեկական ստեղծագործություն: Երկկողմանի համագործակցության շնորհիվ արդի հայ դրամատուրգիան գրքի տեսքով նախատեսվում է հրատարակել պարսկերեն: Ներկայումս Իրանում 12 հատորով տպագրվում են 12 հայ բանաստեղծների լավագույն մատենաշարերը:
Հավելենք նաև, որ 2013-ի ապրիլին Երևանում կանցկացվի պոեզիայի համաշխարհային փառատոնը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4679

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ